Սիլվա Հակոբյանը հրաշք Միլայի հետ նոր լուսանկարներ է հրապարակել

Գեղեցկադեմ երգչուհի Սիլվա Հակոբյանը հրաշք դստեր՝ փոքրիկ Միլայի հետ նոր լուսանկարներ է հրապարակել։ Նրբանազ Սիլվան սև դիմակ է կրում՝ հորդորելով իր հետևորդներին կրել դրանք ու կյանքեր փրկել։

Իրապես, հայտնիները նույնպես կրում են դիմակներ՝ պաշտպանելու համար իրենց և շրջապատին Հայաստանը պատած կորոնավիրուսյան ախտի համավարակից։ Հետևեք նրանց օրինակին և կանոններին մատերի արանքով մի նայեք։

Անչափ գեղեցիկ երիտասարդ մայրիկը հերթական անգամ ուրախացրել է հետևորդներին՝ ժպտերես Միլայի նոր լուսանկարներով։

Բալիկը լուսանկարի մեջ կրում է բաց վարդագույն տրիկոտաժե զգեստ՝ Մինի Մաուսի պատկերներով։ Այն համադրված է նույն գույնի ժանյակապատ կոշիկների և մազակալի հետ։ Սիլվան առօրյա ոճում է․ սպիտակ տրիկոտաժե շապիկ և կապույտ ջինսե տաբատ։

Երգչուհին մազերը պոչ է կապել և չի շպարվել։ Լուսանկարները, ըստ ամենայնի, արված են զբոսանքի ընթացքում։ Հետին ֆոնին երևում են շենքն ու ծառերի կանաչը։

Понравилась статья? Поделиться с друзьями: