Սիլվա Հակոբյանը դստեր հետ ջերմ լուսանկար է հրապարակել

Գեղեցկուհի երգչուհի Սիլվա Հակոբյանը դստեր հետ նոր լուսանկար է հրապարակել՝ արևային ու անչափ ջերմ։ Երգչուհին ներկայացել է առանց շպարի, բայց դա ոչ մի կերպ չի փոխել նրա դեմքի աննման գեղեցկությունը։ Սիլվան մազերն ուղիղ է հարդարել, իսկ շպարից միայն շրթներկ է նախընտրել։ Նա կրում է թեթև երկնագույն շապիկ՝ ոսկեգույն գրությամբ։

Ջերմագույն լուսանկարում է նաև ժպտերեսիկ Միլան՝ Սիլվայի բալիկը։ Նա նստած է մանկասայլակում է ու հետևում է մայրիկի գործողություններին՝ նայելով նրա հեռախոսի մեջ։ Միլան այս անգամ զգեստով չէ, այլ սպորտային սպիտակ շապիկով՝ Միկի Մաուսի պատկերով։

Անչափ գեղեցիկ, վառ ու պայծառ լուսանկար է ստացվել, որը ջերմացնում է առաջին հայացքից։ Հետևորդները բազում հաճոյախոսություններ են թողել մեկնաբանություններով՝ կոմպլիմենտների շարանով ուրախացնելով Սիլվային։

Իրապես, Միլան անչափ սիրելի է երկրպագուների կողմից և իր յուրաքանչյուր լուսանկար գովասանքի շարանի է արժանանում հետևորդների կողմից։

Понравилась статья? Поделиться с друзьями: