«Սթափվելու ժամանակն է, մի՛ արժեզրկեք ամենքին և ամեն ինչ»․ Աստղիկ Ավետիսյան

Փիար մասնագետ և դասախոս Աստղիկ Ավետիսյանը կարևոր անդրադարձ է կատարել․ «Գնալով անդունդի մեջ ենք հայտնվում, մարդկային որակը կորցնում ենք, իրերին, երևույթներին նայում ենք միայն նեղ անձնական դիտակետից, մարդկանց անվանարկում ենք ու խորը շունչ քաշում` մտածելով, որ սիրտը հանգստացավ։

Ամոթալի երևույթները դառնում են գերակշիռ, իսկ մենք վայելում ենք նետված խոսքը, կարծիքը, դիրքորոշումը և մտքում մտածում այս ու՞ր ենք հասել։

Հարգանքի, արժանապատվության բոլոր նպաստավոր միջոցները սպառվել են։ Պառ ակտված հասարակություն, չա րության մեջ մեծացող սերունդ, երկրի ղեկավար, ով չի գիտակցում, թե ուր է տանում բոլորիս։ Կու րացած մարդիկ, որոնք սովոր են կերակրվել բամ բասանքով, կեղծ լուրերով և աստվածացնելով չհերոսին փոխում են արժեք և դաստիարակություն։

Սթափվելու ժամանակն է, մի՛ արժեզրկեք ամենքին և ամեն ինչ»,- նշել է նա՝ կոչ անելով համախմբվել այս ծանր ժամանակներում։

Понравилась статья? Поделиться с друзьями: