«Սեր իմ»․ անչափ հուզիչ երգ՝ Քրիստինե Պեպելյանից և Սարգիս Եղիազարյանից

Գեղեցկուհի երգչուհի Քրիստինե Պեպելյանը և երգիչ Սարգիս Եղիազարյանը գեղեցիկ պրեմիերա են ներկայացրել՝ «Սեր իմ»։ Երաժշտության և գործիքավորման հեղինակը Գուրո Գասպարյանն է, խոսքերինը՝ Անահիտ Մխիթարյանը և Ռազմիկ Ամյանը, միքսը և գործիքավորումը՝ Մելս Գասպարյանի։ Քրիստինեն երգը նվիրել է Արսեն և Ալիսա Միքայելյաններին։

Ռեժիսոր Սյոմա Կոդաբաշյանի հանալի մտահղացմամբ այս գեղեցիկ տեսահոլովակն է նկարահանվել։ Այն իրապես անչափ հուզիչ և գեղեցիկ տեսահոլովակ է ստացվել, որը գերում է իր աննման ռոմանտիկայով և կատարողական արվեստով։

Տեսահոլովակում ներկայացված է սիրահար զույգի առավոտը՝ լի սուրճով, առավոտյան ռոմանտիկայով,վառ արևով և արվեստով։

Հիանալի ու հուզիչ է, միևնույն ժամանակ գեղեցիկ ու արվեստով լի։ Քրիստինեն նկարում է կտավի վրա՝ կապույտ երկինք և դեղին արև՝ ջերմություն և թարմություն մաղթելով բոլորին։

Վայելեք Քրիստինեի և Սարգսի հրաշալի կատարումը, որը վստահաբար կհավանեն բոլոր- բոլոր սիրահար սրտերը։

Понравилась статья? Поделиться с друзьями: