Սերժ Թանկյանը, Միշոն և Սեբուն հիանալի պրեմիերա են ներկայացրել՝ «Introvert (Call Me Crazy)»։ Երաժշտությունը՝ Սերժոյի և Վնասի, միքսը՝ Լևոն Նավասարդյանի Ինչպես նշել են երաժիշները՝ «Ինտրովերտը» երեք մոտ ընկերների համագործակցություն է, որոնք իրարից հեռու են ոչ միայն աշխարհագրորեն, այլև ոճի տեսանկյունից։
Սեբուն, որը հայտնի է իր ինդի-պարային ոճի Capital Cities «Safe and Sound» կատարմամբ, ապրում է Լոս Անջելեսում։ «System of a Down»-ի մենակատար Սերժ Թանկյանն ապրում է Նոր Զելանդիայում, ռեփեր և բանաստեղծ Միշոն Հայաստանից է։ Երգը պատմում է ինտրովերսիայի, անհույս վիճակի և հոգեկան խանգարման մասին։
Իրապես գեղեցիկ ու անսովոր համագործակցություն է ստացվել, որն արժանի է ուշադրության։
Ոչ ոք երբեք չէր պատկերացնի նման տրիո՝ ռեփի, ինդիի և ռոքի։ Իրոք որ յուրահատուկ ու գեղեցիկ կատարում է՝ լի հայրենասիրական կարոտով ու հոգեբանական ապրումներով։