«Սերը մի րոպեում չի մեռնում ինչքան էլ, ինչով էլ փորձես սպ անել»․ Թելման Խաչատրյան

Հրաշք դերասան Թելման Խաչատրյանը հուզառատ կադրեր է հրապարակել, որի մեջ այնքան ցա վ կա, որ փոխանցվում է յուրաքանչյուր հայացքի հետ։

«Սերը մարդու նման չի, մի րոպեում չի մեռնում ինչքան էլ, ինչով էլ փորձես սպ անել: Ոչ էլ ժամանակին ա նման, էրեկվա սերն էսօր չի անցնի, հակառակը կծկվում, ճմրթվում ա ժամանակի տակ ,մեկ էլ տեսնում ես նորից ուղղվեց, իբր ոչինչ էլ չի եղել։ Բայց մի վատ հատկություն էլ ունի, տգեղանում ա, երբ նրան չես գնահատում, չես հարգում կնճռոտվում մի բուռ ա դառնում: Չի խոսում չի արտահայտվում, հազար ու մի հիվանդություն ա վաստակում:

Չես ջրում չորանում ա, փշոտում սկսում ա ցա վեցնել: Շատ ես ջրում նեխում ա, զզվելի հոտը լցնում կյանքդ: Շատ նուրբ ա հատուկ խնամք ա պահանջում: Ճիշտ ա սկսնակների հանդեպ միշտ ավելի բարեհամբյուր ա, բայց հերիք ա մի քիչ հմտանաս ու նա զգա, որ բավարար ուշադրություն չես դարձնում իրեն, իսկույն կսկսի խայթել՝ հիշեցնել իր մասին:

Բացարձակ հարմարվող չի, կատարյալ պրոֆեսիոնալիզմ ա պահանջում, բնականաբար, դե որովհետև միակ բանն ա համենայն դեպս էս տիեզերքում, որ կատարյալ ա»:

Понравилась статья? Поделиться с друзьями: