Սենսացիա․ գիտնականները սմարթդիմակ են ստեղծել

Սինգապուրյան գիտնականները սենսացիոն դիմակ են մշակել, որը հատուկ ցուցիչների համակարգի շնորհիվ կարողանում է հայտնաբերել քովիդային ախտի ախտանշանները: Այդ համակարգը կներկառուցվի դիմակների մեջ։ Այդ հատուկ ցուցիչները տեղեկություն են հավաքում մարմնի ջերմաստիճանի, սատուրացիայի, ճնշման ու զարկերակի հարվածների քանակի մասին, որոնց արդյունքների հիման վրա էլ հաստատվում է քովիդային ախտով ախտահարված լինելու հավանկանությունը։

Նշվում է՝ այդ համակարգը հատուկ սենսորներից է բաղկացած՝ պատված պոլիմերով, որից բալիկների համար խաղալիքներ են պատրաստում։ Ցուցիչներով նյութը ճկուն է, անջրանցիկ, նաև տվյալները փոխանցում է սմարթֆոնին՝ հատուկ ծրագրով։

Այդ սմարթդիմակները կարելի է օգտագործել բազմակիանգամ՝ լվանալով։ Դրանք շատ հարմար են հիվանդներին հեռահար վերահսկելու համար։ Մեկ դիմակի ինքնարժեքը կազմում է երեսունվեցուկես դոլար, սակայն եթե զանգվածային դառնա արտադրանքը, կարժենա տասնչորս դոլար վեց ցենտ։

Հետազոտողները հույս ունեն՝ դիմակները շուկա դուրս կբերվեն մյուս ամիս՝ հեշտացնելով բժիշկների գործը։

Понравилась статья? Поделиться с друзьями: