Սարո Մարտիրյանը կարևոր պաշտոն է ստանձնել Ֆրանսիայում

Մայիսի քսանչորսին Փարիզում կարևոր իրադարձություն է կայացել․ հայաշատ Ալֆորվիլում քաղաքապետ է ընտրվել՝ Լյուք Կարվունասը, իսկ ՍԴՀԿ Ֆրանսիայի շրջանի ատենապետ Սարո Մարտիրյանն ընտրվել է քաղաքապետի տեղակալ:

Մարտիրյանը հուզիչ խոսքով դիմեց ներկաներին՝ հայտնելու՝ քառասունմեկ տարի առաջ են տեղափոխվել Ալֆորվիլ՝ Թուրքիայից։ Ալֆորվիլն իրեն դարձրել է այնպիսին, ինչպիսին որ կա այսօր: Հիմա Արֆորվիլին իր պարտքը վերադարձնելու ժամանակն է՝ ծառայելու հանձնառությամբ և անձնազոհությամբ:

Մարտիրյանը շնորհակալություն է հայտնել ծնողներիս՝ իրեն ավելի լավ ապագայի հնարավորություն տալով: Նա նաև հատուկ շնորհակալություն է հայտնել կնոջը` Ֆլորա Հակոբյանին, որը նեցուկ է եղել իրեն՝ տնից իր երկար բացակայությունների ընթացքում։ Նա նշել է՝ հպարտ է կրել այս եռագույն ժապավենը:

Մարտիրյանը մեջբերել է Շառլ Ազնավուրի խոսքը, որ 100-ական %-ով հայ և ֆրանսիացի, և կրում է երկու ազգերի արժեքներն ու մշակույթը։ Նշենք՝ Ալֆորվիլում, որը Աշտարակի և Օշականի քույր քաղաք է, կա հայկական եկեղեցի, Կոմիտասի ու Միսաք Մանուշյանի անվան փողոցներ։

Понравилась статья? Поделиться с друзьями: