Սարո Թովմասյանի պրեմիերան հիացրել է երկրպագուներին․ «Տարիներ»

Սիրված երգիչ Սարո Թովմասյանը պրեմիերա ունի՝ «Տարիներ», որը հաշված ժամերի ընթացքում անչափ սիրվել է երկրպագուների կողմից։ Խոսքերի հեղինակն Ավետ Բարսեղյանն է, երաժշտությանը՝ Կարեն Սեվակ փրըդաքշնը, միքսն ու գործիքավորումը՝ Արթուր և Բինա փրըդաքշնի։

Անչափ գեղեցիկ ու փայլուն տեսահոլովակ է ստացվել, որտեղ Սարոն զետեղել է իր համերգային ելույթի մի հատված։ Ամերիկյան համերգը, որը հսկայական դահլիճ էր հավաքել, անմոռանալի է Սարոյի համար, իսկ այժմ անմահացել է նրա տեսահոլովակում։ Կարդերում երևում են նաև հայ համայնքի հայտնի ներկայացուցիչները, նաև Սարոյի կոլեգան՝ երգիչ Արմենչիկը՝ կնոջ հետ։

Շատ հետաքրքիր ստացվել նման ֆորմատի ընտրությունը, որը, կարծես, պանդեմիային իրավիճակով պատված մեր երկրի համար խելամիտ ու հիանալի որոշում էր։ Այս տեղահոլովակով նաև նա ցանկանում է կարոտ արթնացնել նախկին՝ ոչկորոնավիրուսյան ախտով պատված առօրյային։

Վայելեք Սարոյի հրաշալի կատարումը, որը, վստահաբար, անչափ հավանելու եք։

Понравилась статья? Поделиться с друзьями: