Սարո Թովմասյանը երեխաների հետ ջերմ լուսանկար է հրապարակել

Սիրված երգիչ Սարո Թովմասյանը հրաշքների՝ դուստրերի հետ նոր լուսանկար է հրապարակել՝ այն տարօրինակ կերպով մակագրելով։ «Պապայի մաֆիան» գրել է Սարոն՝ զետեղելով պայծառ լուսանկար՝ նրբիկ Վիկտորյայի և Նիկայի հետ։

Սարոն շատ է սիրում գանձուկների հետ լուսանկարներ հրապարակել՝ հերթական անգամ ցույց տալով նրանց հանդեպ տածած անծայրածիր սերը։

Արևի շողերի ներքո լուսանկարն արված է փայտե դռան ֆոնին։ Սարոն և աղջնակները նույնաոճ հագուստ են կրում՝ համահունչ լինելով միմյանց։

Սարոն կրում է սպիտակ շապիկ, մոխրագույն սպորտային տաբատ և մոխրագույն մարզակոշիկներ։ Աղջնակները հայրիկին են նմանակում։ Երկուսն էլ ճերմակ շապիկներով են, ջինսե ներքևով և սպիտակ մարզակոշիկներով։ Եվ իհարկե մաֆիայի անբաժան մասնիկը՝ արևային մուգ ակնոցները։

Իրապես, Սարոյի մակագրություններն ու դստրիկների հետ լուսանկարները շատ հեռաքրքիր ու ոճային են միշտ։ Թեև նա հաճախ չէ բալիկների հետ լուսանկարներ հրապարակում, բայց այդ հրապարակումներն անչափ սիրված են հետևորդների կողմից։

Понравилась статья? Поделиться с друзьями: