Ռուսաստանում Հայ եկեղեցու դիմաց գրանցվել է վանդալիզմի ակտ:
Մեկ օր առաջ Արմավիրի քաղաքի ներկայացուցչական պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովը մտավ ՇՊԱԿ-ի տարածք և սև գույնով ներկեց Գարեգին Նժդեհի հուշատախտակը, նոյեմբերի 12-ին «Կրասնայա Վեսնայի» թղթակցին ասաց Ալեքսեյ Վինոգրադովը:
Նա այդ քայլն գնաց , որովհետև տեղական իշխանությունները և հայերը պարտավորվել էին հանել Նժդեհի հուշաքարը նշված վայրից, իսկ դրանից առաջ պատգամավորը խոստացել էր ինքն անձամբ դիմելայդ քայլին , եթե իծխանությունները չանեն այդ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը խոստացել էր ջանքեր գործադրել Նժդեհի հուշահամալիրը ապամոնտաժելու համար: Այս մասին նա հայտարարել է ադրբեջանական լրատվամիջոցներից մեկի հետ հարցազրույցում: «Ես մտադիր եմ անձամբ լուծել այդ հարցը: Անձամբ ես դիմումներ կուղարկեմ և ապամոնտաժում եմ որոնելու: Մենք պայքարելու ենք, կզբաղվենք », — նշել է Կալաշնիկովը: