Հունիսի ութին հանրահայտ ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի զույգ բալիկները՝ Եվան և Մաթեոն, տոնելու են երեքամյակը։ Ծնողները որոշել են ավելի երկար ծննդյան օր կազմակերպել նրանց համար։ Երեսունհինգամյա Ռոնալդուն՝ ընտրյալի՝ քսանվեցամյա Ջորջինա Ռոդրիգեսի հետ հեքիաթային տոն են կազմակերպել բալիկների համար։
Թեմատիկ երեկույթին ֆուտբոլիստը կրում է Ալլադինի կոստյում, նրա ավագ որդին՝ Կրիշտիանու- կրտսերը՝ Հալկի, Մաթեոն՝ Սարդ- մարդու կոտսյում։
Ռոնալդուի Դուստրերը՝ Ալանա- Մարտինան և Եվան, ինչպես նաև Ջորջինան, արքայադուստրների կոստյումներ են կրում։
Երեխաների օրը տոն դարձնելու համար սենյակը զարդարված է գույնզգույն փուչիկներով, ինչպես նաև փչովի խաղահրապարակ է տեղադրված, որպեսզի երեխաները կարողանան խաղալ տան մեջ։
Ռոնալդուն լուսանկարին կից գրել է, որ հպարտ հայր է, իսկ Ջորջինան հուզիչ գրառում է ավելացրել։
«Ընտանիքն այն է, ինչից սկսվում է կյանքը, այն վայրը, որտեղ գնահատում են սերը։ Շնորհակալ եմ Աստծուն, որ նա հոգ է տանում մեր մասին՝ առողջություն ու սեր պարգևելով։ Սիրում եմ ձեզ, իմ ընտանիք»։