Անցած տարվա հոկտեմբերին հայտնի երգիչ Ռիկի Մարտինը և իր ամուսին՝ նկարիչ Ջվան Յոսեֆը, 4-րդ երեխան են ունեցել։ Փոխնակ մայրը լույս աշխարհ է բերել իրենց որդուն՝ Ռեննին։
Երեխայի դեմքը ծնողները ցույց չեն տվել հանրությանը, բայց երեկ երգիչը հրապարակել է մի քանի լուսանկարներ՝ մակագրելով․ «Ռենն Մարտին-Յոսեֆ։ Երեխան տանն է»։
Զույգը, որը պաշտոնապես ամուսանցել է երկու տարի առաջ, ունեն 1 տարեկան դուստր՝ Լյուսիան, և 11-ամյա զույգեր՝ Մարտին Մաթեոն և Վալենտինոն։ Բոլոր երեխաները լույս աշխարհ են եկել փոխնակ մայրերից։
Պուեռտոռիկացի երգիչը բազմիցս է նշել՝ երազում է մեծ ընտանիքի մասին։ Նա ցանկանում է 4 զույգերի հայր դառնալ։ Բացառված չէ, որ 48-ամյա երգչի և 36-ամյա նկարչի ընտանիքն էլ ավելի կընդլայնվի։
Երգչի խոսքով՝ հենց երեխաներն են օգնել իրեն հանրայնացնել իր սեռական կողմնորոշման մասին։
Նա հայտնել է՝ ցանկանում է՝ իր երեխաները ոչ թե ստի, այլ սիրո ու հպարտության մեջ մեծանան։
«Ամենակարևորն ինձ համար իմ երեխաներն են»,- եզրափակել է Ռիկին։