Ռեկորդային թվով նոր դեպքեր են հաստատվել

Այսօրվա թարմացումը լավատեսական չէ․ ռեկորդային թվով նոր դեպքեր են հաստատվել՝ 134 դեպք։ Վարակակիրների ընդհանուր թիվն էլ անցոլ է 2 հազարը՝ 2066 դեպք։

Առողջացած 29 հոգին էլ 929-ի է հասցրել առողջացածների թիվը։ Ցավոք, երկու հոգի մահացել են․ 47 և 69 տարեկան, սակայն միայն մեկն է ունեցել քրոնիկ հիվանդութուններ։

Դեպքերի աճող թվերը վկարում են․ կորոնավիրուսյան ախտը մոլեգնում է մեր երկրում ու դեռ չի ցանկանում նահանջել։ Թեև արտակարգ ռեժիմային թուլացումներ են տեղի ունենում, դեպքերի աճն ապացուցում է՝ զգոնության կորուստն աղետի կարող է հանգեցնել։ Այդ պատճառով կարևորը գիտակցությունն է․ ինքնամեկուսացումը, սոցհեռավորության պահպանում ու կանոնները չանտեսելն է։

Դա անչափ կարևոր է, անգամ կենսական անհրաժեշտ՝ հաշվի առնելով ռիսկային խմբի՝ տարեցների ու քրոնիկ հիվանդություններով պացիենտների խոցելիությունը կորոնավիրուսյան ախտի՝ իմունիտետը թուլացնող ազդեցության նկատմամբ։ Նրանց՝ քրոնիկ ախտից առանց այդ էլ թուլացած իմունիտետը կարող է չդիմանալ այդ հարվածին։

Понравилась статья? Поделиться с друзьями: