Լիբանանյան մայրաքաղաք Բեյրութում օգոստոսի չորսին տեղի ունեցած արհավիրքն առնվազն հարյուր երեսունհինգ մարդու կյանք է խլել, ևս հինգ հազարը վիրավոր է։ Ողբերգությանն արձագանքել են շատ հայտնիներ՝ հանրայնորեն ցավակցելով մահացածների մտերիմներին։
Իսկ հիսունիննամյա Ջորջ Քլունին և քառասուներկուամյա կինը՝ Ամալը, որոշել են հարյուր հազար դոլար ուղղել լիբանանյան բարեգործական ընկերություններին, որոնք աջակցում են տուժածներին։
«Երկուսս էլ շատ անհանգիստ ենք Բեյրութում տեղի ունեցածի պատճառով։ Տեղում զգալի օգնություն են տրամադրում երեք կազմակերպություններ՝ լիբանանյյան Կարմիր խաչը, «Impact Lebanon» և «Baytna Baytak»։ Մենք կհանգանակենք հարյուր հազար դոլար և հույս ունենք՝ մյուս մարդիկ նույնպես կօգնեն ամեն կերպ»,- գրված է պաշտոնական հայտարարության մեջ։
Նշենք՝ Բեյրութը Ջորջի կնոջ՝ Ամալի ծննդավայրն է, որտեղ նա մինչև երկու տարեկան է ապրել։ Ապա նրա ծնողները մեկնել են Անգլիա, որտեղ Ամալը մեծացել է, իսկ ուսումը շարունակել է Նյու Յորքում։