Ամերիկյան հայտնի դերասան Ջորջ Քլունին նկարահանվելու է ամերիկյան մի ասերիալում ՝ ԱՄՆ Զինված Ուժերի ծառայող հայ զինվորի մասին, որը հիմնված է Ժոզեֆ Հիլլերի «Հնարք -22» վեպի մոտավոր էկրանավորումն է:
Սերիալը կազմված է 6 մասերից և պատմում է ԱՄՆ ռազմաօդային ուժերի ռմբակոծման գնդի նավապետ Յոսարյանի և նրա գործընկերների գործունեությունը, փոխանցում է Hollywood Reporter պորտալը:
Սերիալի սյուժեի համաձայն,Կապիտան Յոսարյանի ողջ անձնակազմը զոհվում է Իտալիայում և նա փորձում է փախչել պատերազմից ՝ ձևացնելով, թե խենթ է:
Ջորջ Քլունին կխաղա որպես նաև Յոսարյանի հրամանատար գնդապետ Կաթկարտում:
Ենթադրվում է, որ սերիալը թողարկվելու է մինչև 2019 թ. վերջը :
Հիշեցնենք, որ Ջորջ Թիմոթի Քլունին ամերիկացի դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր, գործարար և ակտիվիստ է: Մեծ ժողովրդականություն է վայելել «Շտապօգնությունը» հեռուստասերիալից և «Դուշերից մինչև լուսաբաց» ֆիլմից հետո:
Նա լիբանանա-բրիտանացի իրավաբան, ակտիվիստ և գրող Ամալ Քլունիի ամուսինն է: Նրանք երկուսն էլ համարվում են հայ ժողովրդի բարեկամները: