«Գահերի խաղ»-ից Ջոն Սնոուի դերակատար Քիթ Հարինգթոնը կիսվել է հիշողություններով՝ սերիալի ծանր նկարահանումների մասին։ 32-ամյա անգլիացի դերասանը վերջերս է դուրս եկել վերականգնողական կենտրոնից, որտեղ սթրեսի և հարբեցողության դեմ բուժման կուրս է անցել։ Այդ հիվանդությունները նա ձեռք է բերել սերիալի նկարահանումների ժամանակ։
Հարինգթոնը նշել է, որ ինքը կարող է անպտուղ դառնալ՝ վիշապի շարժ նմանակող սարք «հեծնելու» պատճառով։
Այդ սարքից բողոքել է նաև դերասանուհի Էմիլիա Քլարքը, բայց Քիթը չի հավատացել։ Միայն այն բանից հետո, երբ ինքն է դրան նստել, հասկացել է, թե որքան անհարմար է։
«Կասկածում եմ, որ ես այժմ կկարողանամ երեխաներ ունենալ»,-ծիծաղելով ասել է Քիթը։
Դերասանը նաև ասել է, որ սիրում է սերիալը և իր հերոսին՝ Ջոն Սնոուին։
«Եվ ահա նա հեռանում է Պատի սահմաններից դուրս՝ հետ, դեպի իրականը, ազնիվը, մաքուրը՝ այդ բոլոր մարդկանց, ժողովրդի հետ, որին, ինչպես իրեն միշտ ասել են, ինքը պատկանում է՝ Ազատ ժողովրդի հետ։ Ինձ թվում է, որ այժմ նա ևս վերջապես ազատ է։ Դա իսկապես տանջալից քաղցր ավարտ է»,-ֆիլմի ավարտը մեկնաբանել է դերասանը։