Գեղեցկուհի հաղորդավարուհի և մոդել Լուսինե Թովմասյանը երեկ կարևոր տոն է նշել՝ որդու ատամհատիկը։ Կորոնավիրուսյան ախտի համավարակային իրավիճակն անչափ կարևոր է Լուսինեի համար։
Նա մտածում է իր ընտանիքի մասին ու կարևոր ատամհատիկային տոնը նեղ ընտանեկան շրջապատում է նշել՝ քրոջ, մոր և երեխաների հետ։ Իրինա Թովմասյանը, Լուսինեի մոտ գնալու ճանապարհից, լուսանկար է հրապարակել, իսկ հետո արդեն Ալեքի փոքրիկ կեքսիկներն է ցուցադրել՝ ոճային ձևավորմամբ։
Լուսինեն շատ ճաշակով է մոտեցել հարցին և սենյակն ու տորթի անկյունը գեղեցիկ ձևավորել երկնագույն երանգների մեջ։
Իրինան նաև ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել տոնից՝ միակ արական սեռի ներկայացուցչի՝ Ալեքի հետ։
Լուսինեն, թեև միշտ ոճային կերպարներով է հանդես գալիս, օրվա համար հատուկ հանդերձանք չի ընտրել՝ նախապատվությունը տալով առօրյա հագուստին։
Նույնն արել են նաև հյուրերն ու երեխաները։ Սա ևս մեկ անգամ կարևորում է տոնի կարևորությունը՝ անկախ արտաքին ձևավորումից։