Անկրկնելի գեղեցկուհի, երգչուհի ու դերասանուհի, հիսունամյա Ջենիֆեր Լոպեսն անչափ հուզիչ տեսանյութով շնորհավորել է Մոր օրը։ Նա իր յոթանասունչորս ամյա մորը՝ Գվադելուպային, հուզիչ տեսանյութ է ուղղել, որտեղ սլայդերի պես ներկայացվում են նրանց կյանքի ամենավառ ու հիշարժան պահերը։ Վերջում նա տեսաուղերձ է հղել մայրիկին՝ շնորհավորելով բոլոր մայրերին։
«Մամ, շնորհակալ եմ ինձ հետ այդքան համբերատար լինելու, ինձ միշտ հավատալու համար։ Առանց քեզ ոչինչ չէի կարող անել։ Դու ես դարձրել ինձ այնպիսին, ինչպիսին եմ ես այսօր»,- նշել է Ջեյը։
Հիմա էլ Գվադելուպան շատ հաճախ է Ջեյի համերգներին ու պրեմիերաներին ներկայանում։ Չնայած Ջեյն այլևս փոքր չէ, բայց միշտ մոր հետ կապ է պահում ամեն հարցում։
Նրանք շատ հաճախ են միասին ժամանակ անցկացնում, իսկ Գվադելուպայի շլացուցիչ տեսքի մասին խոսքեր չկա․ պարզապես ցանկանում ենք անվերջ նայել այդ հմայիչ կնոջը։