Ջազային անկրկնելի արտակարգ երեկո․ բաց չթողնեք (տեսանյութ)

Այսօր երաժշտասերների համար անկրկնելի երեկո է․ ջազային միջազգային օրն է, որը կազմակերպվում է ՅՈՒՆԵՍԿՈ-ի կողմից՝ ամեն տարի։ Տոնը նշվում է ապրիլի 30-ին՝ 2012-ից սկսած։ Առաջին անգամ ջազի միջազգային փառատոնն անց է կացվել Փարիզում՝ 2012-ի նոյեմբերին՝ ազդարարելով՝ ամեն տարի փառատոնը նշելու մասին։

Այդ օրը նշելու նպատակը ջազի մասին ինֆորմացիայի տարածումն է։ Փառատոններն էլ նպաստում են մեծամասամբ ջազային երաժշտության առաջընթացին՝ տարածելով այդ երաժշտական ոճն աշխարհում։

Հանրայինը, հետ չմնալով այդ կարևոր շարժումից, որոշել է այսօր իսկական ջազային երեկո կազմակերպել։ Հրավիրվել են հրաշք երաժիշտներ՝ Վահագն Հայրապետյանը, Դավիթ Մելքոնյան և Զառա Մարկոսյանը, որոնք անկրկնելի էմոցիաներ են հաղորդում հանդիսատեսին։

Արատակարգ իրավիճակին համահունչ հիասքանչ այս նախագիծն իրապես անչափ սիրվեց հանդիսատեսի կողմից՝ աննման կատարումների, ընտրյալ հյուրերի ու ջերմագույն էմոցիաների շնորհիվ։ Վայելեք այսօրվա հրաշալի համերգը, որը, վստահաբար, դուր կգա երաժշտության իրական սիրահարներին։

Понравилась статья? Поделиться с друзьями: