Հայտնի և սիրված ռեփեր Միշոն մի որոշ ժամանակ պասիվ վիճակում էր, որևէ նոր նախաձեռնությամբ հանդես չէր գալիս: Մարտի 12-ին Հայ Թիմի պաշտոնական յութուբյան ալիքում հրապարակվեց Միշոյի նոր երգն ու տեսահոլովակը:
Երգը վերնագրված է «Բիթի բիթ»: Այս խաղարկային վերնագրով երգը ներկայացնում է հետաքրքիր ռեփ երաժշտության, բիթի, ռիթմի միաձուլմամբ գեղեցիկ աշխատանք:
Երգը տեղ է գտել 2020 թվականի նոր ալբոմի մեջ, որը անվանված է «Խճճված ջուր»: Տեսահալավակը հավաքել և ամբողջական տեսքի է բերել Արամայիս Հայրապետյանը: Երգի ձայնային ռեժիսորը Լևոն Նավասարդյանն է, նկարողը՝ Արմեն Քաթանասյանը:
Երգում հնչող բաս-կիթառը Արտյոմ Մանուկյանինն է, բիթը Սերժոյինը, սեմփլը՝ Ռաիսա Մկրտչյանինը:
Դատելով երգի մասին հնչած կարծիքներից՝ կարելի է եզրակացնել, որ այն բավականին ստացված ու հետաքրքիր աշխատանք է: Բացի այդ, երգը սպասված էր Միշոյի աշխատանքներին ուշադրությամբ հետևողների և նրա երկրպագուների կողմից: Երգը կարող եք ունկնդրել ստորև կցված հոլովակում: