Պուտինի մամուլի քարտուղար Պեսկովը վեցերորդ անգամ հայր կդառնա

Արդեն մի քանի օր է՝ համացանցը ողողված է լուրերով այն մասին, որ ռուսաստանյան նախագահ Վլ․ Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը վեցերորդ անգամ հայր կդառնա։ Նրա կինը՝ օլիմպիական չեմպիոնուհի գեղասահորդուհի քառասունհինգամյա Տատյանա Նավկան, հղի է։

Իրավիճակին մոտ աղբյուրները նշում են՝ հղիությունը ծանր է անցնում՝ տարիքի պատճառով։ Վերջին շրջանում Պեսկովը հանրային միջոցառումներին առանց կնոջ է ներկայանում, քանզի վերջինս իրեն վատ է զգում։ Հավանաբար, նա հղիության ութերորդ ամսին է։

Գեղասահորդուհին արդեն ընտրել է հիվանդանոցը, որտեղ ծննդաբերելու է։ «Լապինո» ԲԿ-ում նա մեկ միլիոն հարյուր յոթանասունհինգ հազար ռուբլիանոց VIP-փաթեթ է վերցրել։ Նա առաձին մասնաճյուղում է գտնվելու՝ ավելորդ աչքերից հեռու։

Նշենք՝ Տատյանայի համար բալիկը երրորդը կլինի։ Նա ևս երկու դուստր ունի՝ Նադեժդան՝ Պեսկովի հետ ամուսնությունից, և Ալեքսանդրան՝ Ալեքսանդր Ժուլինի հետ ամուսնությունից։ Պեսկովի համար սա վեցերորդ բալիկը կլինի։ Նա հինգ բալիկ ունի՝ երեք տարբեր ամուսնությունից։

Понравилась статья? Поделиться с друзьями: