«Պետք է կրկնակի զգոնություն ցուցաբերենք»․ Նիկոլ Փաշինյանի ուղերձը (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձով դիմել է ժողովրդին՝ խոսելով Հայաստանում կորոնավիրուսյան ախտի պատճառով ստիպված են եղել ևս մեկ ամսով երկարացնել այն։ Սակայն իրավիճակը կառավարելի է մնում, անգամ նախապատրաստված տեղերի կեսն ազատ է։ Կետերով առանձնացնենք կարևոր մտքերը, իսկ մանրամասները՝ տեսանյութում։

Փաշինյանը շնորհակալություն է հայտբել բուժաշխատողներին՝ իրենց անձնվիրական աշխատանքի համար՝ նշելով՝ ծափահարում է նրանց։

Խոսելով հյուրանոցային աշխատանքի մասին՝ նա բարձր է գնահատել նրանց պատարստվածությունը։

Փաշինյանի խոսքով՝ շնորհակալ է գործարարներին՝ մեզ մոտ երբեք դատարկ ցուցափեղկեր չեղան։

Վարչապետը շնորհակալություն է հայտնել աջակիցներին։

Շնորհակալ է բոլոր երկրներին ու միջազգային կազմակերպություններին՝ աջակցության համար։

Կառավարությունը մի շարք հակաճգնաժամային միջոցառումներ է առաջարկել։ Տնտեսվարողների համար մի շարք անտոկոս ծրագրեր կան։ Կառավարությունը զրոյացրել է գյուղտնտեսական վարկատոկոսներն ու շուտով նոր ծրագրեր կլինեն։

Սոցծրագրեր նույնպես իրականացվել են՝ միտված յուրաքանչյուր ընտանիքին՝ ծանր շրջանը հաղթահարելու համար։

Կորոնավիրուսը չի հաղթահարվի, քանի դեռ չկա պատվաստանյութ։ Մենք ունենալու ենք վարակակիրներ, բայց պետք է այնպես անենք՝ բուժհամակարգի համար տանելի թվեր կլինեն։

Կորոնավիրուսով չվարակվելու համար պետք է 2 մետր սոցհեռավարություն, դեմքին դիպչել ախտահանված ձեռքերով և միայն մաքուր սպասքից ու վարսահարդարման գործիքներից օգտվելն է։ Այս կանոնները պահպանելու համար առանձնահատուկ ջանքեր են պահանձվելու։

Կորոնավիրուսյան վարակը նոր ռեֆլեքսներ է պարունակում։ Ապրում ենք անխուսափելի փոփոխությունների ժամանակահատվածում։

Պետք է կրկնակի զգոնություն ցուցաբերենք ու դուր գանք այս իրավիճակից։

Կեցցե Հայաստանն ու Արցախը, դուխո՛վ, ժողովուրդ ջան, դուխո՛վ։

 

Понравилась статья? Поделиться с друзьями: