«Պետության ղեկավարը պետք է լինի փակբերան, որպեսզի նրա հետ խոսեն»․ Զոհրապ Եգանյան

Ակտիվ օգտատեր Զոհրապ Եգանյանը հետաքրքիր անդրադարձ է կատարել․ «Հրապարակային գործունեության մեջ հատկապես մարդ պետք է փակբերան լինի: Եթե դու հանդիպումներ ես ունենում, մարդիկ խոսում են քեզ հետ, տեսակետներ հայտնում և նույնիսկ եթե ընդհանուր հայտարարի չեք գալիս, դու պարտավոր ես այդ հանդիպման մասին խոսել բացառապես ներկա մարդկանց նախապես այդ մասին տեղյակ պահելով:

Գոնե նախապես թույլտվություն ստանալը ոչ միայն ջենտլմենական է, այլև բարոյական պահանջ, այլև լուրջ մարդ կոչվելու, կամ այդպիսին ընկալվելու նախապայման:

Ոչ ոք, առավել ևս գերտերության ղեկավար, խոշոր գործարար, հարց լուծող մարդ, երբեք չի խոսի, չի անկեղծանա բացբերան մարդու հետ: Իսկ եթե ազատ չեն խոսի, նշանակում է` խնդիրը երբեք պարզ չի լինի:

Պետության ղեկավարը պետք է լինի փակբերան, որպեսզի նրա հետ խոսեն»,- նշել է նա՝ ակնարկելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ վերջին օրերի հայտարարությունները:

Понравилась статья? Поделиться с друзьями: