«Պարող միլիոնատերը» հայր կդառնա

«Պարող միլիոնատեր» Ջանլուկա Վակկին Մոր միջազգային օրը հայտարարել է՝ սիրելին՝ Շերոն Ֆոնսեկան, նրան երեխա կպարգևի։

«Շատ ուրախ եմ կիսվել ձեզ հետ այս հիանալի նորությամբ՝ Շերոնը մայր կդառնա։ Միշտ երազել եմ այդ մասին»,- նշել է 52-ամյա գործարարը՝ պինդ գրկելով սիրելիին ու արտասվելով։

Մինչ այս Ջանլուկան խոստովանում էր՝ պատրաստ չէ երեխաներ ունենալ, թեպետ կյանքի ուղու վրա տարբեր կանանց է հանդիպել։ Երկար ժամանակ հարաբերություններ է ունեցել մոդելների, հաղորդավարուհիների ու հոլիվուդյան աստղերի հետ՝ օրինակ Միշել Ռոդրիգեսի և Լինդսի Լոհանի։ 2016-ին միլիոներն սկսել է հանդիպել դիզայներ Ջորջիա Գաբրիելի հետ։ Վակկին նրան իր կինն էր անվանում, բայց մի քանի տարի անց զույգը բաժանվել է։

Շերոնը Ջանլուկայի ինստագրամյան էջում հայտնվել է 2017-ին՝ կարևոր տեղ գրավելով նրա սրտում։ Նա պարբերաբար սիրելիի հետ միասնական լուսանկարներ և տեսահոլովակներ է հրապարակում՝ խոսելով ապագայի ծրագրերից։

Понравилась статья? Поделиться с друзьями: