«Պարզվեց՝ սա ԴՐԱԽՏ-ն է»․ Հերմինե Ստեփանյան

Հրաշալի դերասանուհի և հաղորդավարուհի Հերմինե Ստեփանյանը ցնցող կադրեր է զետեղել իսկական դրախտավայրից։ Մակագրությունում նա հենց դա էլ նշել է․

«Պարզվեց՝ Բերդից ոչ հեռու ԴՐԱԽՏ-ն է՝ Այգեձոր գյուղում։ Դրախտը ստեղծողի՝ Մելիս Բաբայանի մասին մամուլից էի կարդացել՝ որոշելով՝ Շամշադին հասնելուն պես այցելելու եմ այնտեղ։

Նինելն էլ հրաշալի ընկեր՝ խենթ ու էներգիայով լի, մշտապես հրաշալի տրամադրությամբ։ Իրար խելքի երկու մարդ ենք, որոշեցինք ճամփա ընկանք՝ դեպի Մելիս պապիկ։ Մի փոքր վախ ունեի՝ գուցե արդեն հոգնած է անկոչ հյուրերից, սակայն ճիշտ հակառակն էր․ անչափ ուրախ ու երջանիկ է, երբ այցելում են իրեն։

Պապին մանրամասնորեն պատմում այգու յուրաքանչյուր ծառի, թփի, մրգի ու հատապտղի մասին: Ավելին, ստիպում է քո ձեռքով պտուղ քաղես ու վայելես։

Հյուրասիրելով տարատեսակ մրգերը՝ նա առանց մեզ խնայելու բերում է իր մեղուների պատրաստած անարատ մեղրը»,- նշել է նա։

Понравилась статья? Поделиться с друзьями: