ԵՊԲՀ-ի ռեկտոր Արմեն Մուրադյանը հուզիչ գրառում է կատարել։ «Պարզապես Աբաջյանների տեսակն է այսպիսին …»,- գրել է նա՝ ներկայացնելով Ռոբերտ Աբաջյանի եղբոր՝ Ռուբենի աշխ․ օրը։
Ռոբերտն առավոտյան մարզ էր մեկնել՝ զինհաշմանդամի տուն, նրա հետ Էրեբունի ԲԿ եկել, ապա՝ զինհոսպիտալ։ Հարկ եղած հետազոտությունները կատարել են, դեղատնից դեղեր գնել, պատկան մարմիններին հետազոտության փաստաթղթերը ներկայացրել։ Ամենն ավարտելով՝ Ռուբենը տուն է ճանապարհել հայրենյաց պաշտպանին։ Եվ այդպես է արդեն մեկ տարի։
Մուրադրյանի խոսքով՝ Ռուբենը հերոսին վայել է վերաբերում տղաներին, նրա աշխատանքի շնորհիվ զինհաշմանդամները ժամանակին հետազոտվում են ու ճիշտ կերպ փաստաթղթերը ներկայացնում պատկան մարմիններին։ Ռոբերտի մեկ տարվա աշխատանքային օրն անփոփոխ է։
Իրապես, մեծ հարգանք է վայելում Աբաջյանների հրաշք ընտանիքը՝ նման որդիներ ծնելու համար։ Ռոբերտի վառ հիշատակն անմար է պահում նաև նրա եղբայրը՝ ամեն օր շփվելով եղբոր զինակից ընկերների հետ։