Պարետ Տիգրան Ավինյանը կոչ է արել հանրությանը՝ ապրիլքսանչորսյան միջոցառումներն անչափ կարևոր են են բոլորի համար՝ անկախ Հայաստանում բնակվող, թե ոչ։ Արարողությունն ունի խորհուրդ։ Սակայն այս տարի, ապրիլն այլ թելադրանք ունի։
Աշխարհը, ինչպես և մեր երկիրը պայքարում է կորոնավիրուսյան ախտի դեմ, սույն պատճառով որոշակի սահմանափակումներն ստիպում են հարգանքի տուրք մատուցելով այլ ձևով։
ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը կոչով դիմել է հանրությանը՝ նշելով՝ ապրիլքսանչորսյան միջոցառումներն անչափ կարևոր են բոլոր հայերի համար՝ անկախ Հայաստանում բնակվող, թե ոչ։ Այդ արարողությունն ունի հիշատակի, պահանջի ու վերածննդի խորհուրդ։
Սակայն այս տարի, ապրիլն այլ թելադրանք ունի։ Աշխարհը, ինչպես և մեր երկիրը պայքարում է կորոնավիրուսյան ախտի դեմ, այդ պատճառով որոշակի սահմանափակումներն ստիպում են այլ կերպ վարվել այս տարի՝ հարգանքի տուրք մատուցելով այլ ձևով։
Ավինյանի խոսքով՝ այս տարի տանն ենք մնում ու հուշահամալիր չենք այցելում, բայց այլկերպ ենք կատարում խորհրդանշական արարողությունները։
Ապրիլի 23-ի ժամը 21:00 ին՝ եկեղացական զանգերի ներքո մարելու է երևանյան և մարզային լուսավորությունը: Ավինյանը կոչ է արել նաև մարել բնակարանների լույսերը՝ պատուհանների մոտ միացնելով հեռախոսների լույսը:
Միևնույն ժամանակ Ծիծեռնակաբերդում խորհրդանշական արարողություն կլինի։ Ապրիլքսանչորսյան այդ կարևոր օրը կառավարությունը, բոլորիս կողմից, 105 հազար ծաղիկ կխոնարհի անմար կրակի մոտ: Բոլոր ցակացողներն էլ իրենց խոսքը կարող են հղել հաղորդագրության տեսքով, որոնք կարտացոլվեն հուշահամալիրի սյուներին: