Պարետ Տիգրան Ավինյանը կարևոր հորդոր է տարածել՝ այսօրվա սուրբ օրվա՝ Զատիկի հետ կապված։Նրա խոսքով՝ եկեղեցու հետևորդների ու իր համար այսօրվա սուրբ տոնը կարևոր տոներից մեկն է։ Հաշվի առնելով, սակայն, կորոնավիրուսյան ախտի տարածման ինտենսիվությունը, գիտակցելով՝ շղթաներն անկանխատեսելի են, վտանգ պարունակող են, Ավինյանը հորդոր ու խնդրանք է տարածել՝ փողոց դուրս չգալ՝ եկեղեցական արարողություններից զերծ մնալով։ Նա կոչ է արել տանը նշել՝ ընտանիքով։
Ավինյանը շեշտել է` կոչն անում է միմիայն հանրության առողջությունից ու անվտանգությունից դրդված ու այն պաշտպանելու կարևոր նպատակով։ Իրապես, այս օրերին անչափ կարևոր է պահպանել պարետատան կանոններն ու ինքնամեկուսանալ։
Ավինյանի խոսքով՝ անկախ ամեն ինչից, ոստիկանությունը կանխելու է մարդկային կուտակումները։ Նա հորդորել է կարգապահություն ու պատասխանատվություն դրսևորել։
Իրապես, յուրաքանչյուրը պետք է գիտակցի․ ինքնամեկուսացումը կյանքեր ու առողջություններ է փրկում և շատ կարևոր է մտածել հատկապես խոցելի ու ռիսկային խմբերի մասին, որոնց համար ձեր՝ ինքնամեկուսացումը խախտելը կարող է կյանքի գին ունենալ։