ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը գործատուների տրամադրվող տեղեկանքի ձևի փոփոխության մասին։ Պարետի խոսքով՝ այն ուժի մեջ կտնի ապրիլի 8-ին՝ ժամը 23:59-ին։
Չմոռանանք՝ անչափ կարևոր է այս օրերին հետևել պարետի որոշումներին, քանզի այս դեպքում միայն հնարավոր կլինի կանխել վիրուսային ախտի տարածումը մեր երկրում։ Ինչպես հայտնի է՝ այսօր նվազել է հիավանդների հայտնաբերված դեպքերի թիվը, բայց դա չպետք է ապակողմնորոշի մեզ և թուլացնի ինքնագիտակցությունն այն բանի, թե որքան կարևոր է այս օրերին պահպանել արտակարգ դրությանը համահունչ ռեժիմը՝ մնալ ինքնամեկուսացած ու դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում։
Այս պարագայում խիստ անհրաժեշտություն է դիտարկվում հենց աշխատանքի գնալը, ինչն էլ պետք է գործատուն փաստի՝ ավելորդ խախտումներից խուսափելու համար։
Այսկերպ կվերահսկվի իրավիճակը, և, հուսանք, շուտով, իրավիճակը դրական ելք կունենա՝ ավարտելով կորոնավիրուսյան դժոխքային ժամանակաշրջանը ու ճգնաժամային վիճակից ելքի ուղիներ գտնելով։