«Պատրաստ չեմ, որ ինչքան չկայացած ու չարացած այր ու կին կա, գան դրանց տակ մեկնաբանեն կնճիռներս, ցելյուլիտս, քննարկեն իմ ունեցած ու չունեցած տղամարդկանց, ասեն՝ Պողոսի սիրածն ա…»

Գոհար Հայրապետյանը գրում է․ «ԵՐԲ «ՔՖՈւՐԸ» ԴԱՐՁԱՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՏԵԳՈՐԻԱ… Մենք անընդհատ ասում ենք՝ ինչո՞ւ տեղի չի ունենում քաղաքական սերնդափոխություն: Ինչո՞ւ են անընդհատ նույն դեմքերը դաշտում, «հայոց արգшնդը չnրացե՞լ է»: Ինչո՞ւ այդքան քիչ կին քաղաքական գործիչ կա։

Գիտե՞ք՝ որն է պատճառներից մեկը։ Ֆեյսբուքի սլենգով ասած «սռաչը» ու «խլեշը»: Անձամբ ճանաչում եմ շատ արժանի, բանիմաց, հայրենասեր մարդկանց, որոնք կարող էին թարմ ուժ բերել քաղաքական դաշտ, իրացնել իրենց ողջ պոտենցիալը, բայց սարսափում են էն մթնոլորտից, որ տիրում է այսօր ամենուրեք ու հատկապես սոցցանցերում:

Ասում են՝ ես հոգեբանորեն պատրաստ չեմ, որ իմ ամեն խոսքի տակ «բազմահարկ հայհnյանքներ» գրեն, որ մայր ու կին nչնչացնեն, որ երեխա шնիծեն: Ֆեյքերի բանակին քսի տան վրաս։ Ու հատկապես խnցելի են կանայք: Մի շատ պատրաստված կնոջ հարցնում եմ՝ կուզե՞իր մտնել քաղաքականություն: Ասեց՝ երբեք։ Ես պատրաստ չեմ, որ մտնեն ինստգրամիս էջ, հանեն լողափիս նկարները ու սկանդալային վերնագրով «ճպացնեն» իրենց կայքերում:

Պատրաստ չեմ, որ ինչքան չկայացած ու չարացած այր ու կին կա, գան դրանց տակ մեկնաբանեն կնճիռներս, ցելյուլիտս, քննարկեն իմ ունեցած ու չունեցած տղամարդկանց, ասեն՝ Պողոսի սիրածն ա, Պետրոսի հետ ա քնել, բալեն թшղեմ, մորը էն բանից անեմ, գրանտակեր ա, պամադեն կարմիր ա, այլմոլորակային ա՝ Մարսից են ուղարկել, որ Հայաստանը քшնդի: Ասում է՝ պատրաստ չեմ, որ կոնտեքստից միտքս կտրեն-հանեն ու դարձնեն բոլոլա, ինձ էլ՝ թիրախ ու բnքսի տանձիկ:

Ու այնպես քեզ nչնչացնեն հանրային ընկալումներում, որ անգամ uարuափես խոսք ասել: Հետո էլ գան ասեն՝ բա խոսա, աղջի, խոսա, խի՞ ես էդ կարմիր պամադով բերանդ ջուռ արել։ Մենք այս առումով իբրև հանրություն անելիք ունենք: Մենք պետք է վերջապես սովորենք անգամ մեր անհամաձայնությունը քաղաքակիրթ արտահայտել: Սովորենք հանրային դիսկուրսի նշաձողը բարձրացնել, որովհետև էդ միտումնավոր սարքած էժանագին սռաչի արանքում կարևոր հարցեր չեն բարձրացվում:

Հատուկ մշակված քաղաքականություն՝ գшզազած, իրար шտող, անկիրթ մարդկանց հեշտ է կառավարել: Իրենք կարևոր հարցեր չեն բարձրացնում։ Այնպես որ, ամեն անգամ հայհnյախառն քոմենթ գրելուց առաջ եկեք մտածենք, որ դրանով ինքներս մեզ նորից խnրտակում ենք էս գավառամիտ քաղաքական ճահիճում»։

Понравилась статья? Поделиться с друзьями: