«Պատմությունը կրկնվելու սովորություն ունի…». Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հետաքրքիր պատմական դիսկուրս է անցկացրել՝ վերադառնալով Իսպանական գրիպի պատմությանը։ Նա նշել է՝ պատմությունը կրկնվելու սովորություն ունի։

Հարյուր երկու տարի առաջ մոլեգնող երկու տարում ավելի քան հիսուն միլիոն մարդու կյանք խլած իսպանական գրիպի համավարակային шխտի ժամանակ էլ կային մարդիկ ու խմբեր, որոնք դիմակներ չկրելու կոչեր էին անում։

Այդ գործողությունները նախարարը հանրային դիվերսիш է որակել։ Նման խմբերից էր հենց Հակադիմակային լիգան, որը գործունեությունը ծավալում էր ԱՄՆ-ում։

Որպես արդյունք՝ Թորոսյանը նշել է՝ դшվադրшպաշտամոլությունը հարյուր տարվա մեջ շատ քիչ է փոխվել՝ շատ լավ օգտագործվելով տարատեսակ ձախողված անձանց կողմից…

Իրապես, անչափ շատ են հորդորներն այն մասին, որ դիմակ կրել պետք չէ, դիմակները ոչինչ չեն անում, ոչ մի կերպ չեն ազդում հիվանդությունից պաշտպանվելու վրա ու պարզապես բիզնես են՝ դրանց վաճառքն ապահովելու նպատակով։

Понравилась статья? Поделиться с друзьями: