Թաիլանդում անչափ տարօրինակ առաջին դեպքն է գրանվել․ կորոնավիրուսյան ախտով մարդու վարակման դեպք դիակից, հայտնում է «DailyMail»-ը։ Նման ճանապարհով առաջին վարակակիր է դարձել Բանգկոկի բնակիչ դատափորձագետը։ Գիտնականները կասկածում են՝ բժիշկը մահացել է կորոնավիրուսյան վարակից, որով վարակվել է դիակը հերձելիս։ Դա աշխարհում առաջին նմանօրինակ դեպքն է։
ԱՀԿ-ն զգուշացնում է բժիշկներին, որոնք շփում ունեն դիակների հետ, զգույշ լինել, քանզի վարակի փոխանցման մեխանիզմը դեռևս մինչև վերջ չի ուսումնասիրվել։ Ենթադրվում է՝ վիրուսը տարածվում է կաթիլային ճանապարհով, բայց փորձագետներն ասում են՝ ախտի աղբյուրները և հիվանդության առաջադիմության ուղիները դեռևս պարզ չեն։
Նրանց խոսքով՝ դատափորձագետները և դիահերձողները պետք է հատուկ պաշտանիչ կոստյում կրեն, ակնոցներ, ձեռնոցներ և դիմակներ։ Սա անչափ կարևոր է իրենց աշխատանքում։
Նրանք կարող են չշփվել կորոնավիրուսյան ախտով հիվանդ մարդու հետ, բայց եբր հերձելու հիվանդ են բերում, բժիշկը կարող է չիմանալ՝ այդ պահին կորոնավիրուսով վարակվելով։