«Պատե րազմը դեռ չի ավարտվել ու հայտնի չի, թե երբ կավատվի»․ Սուրեն Սահակյան

«Քաղաքացու որոշում» սոցիալ — դեմոկրատական կուսակցության գործադիր մարմնի քարտուղար, տնտեսագետ Սուրեն Սահակյանը կարևոր անդրադարձ է կատարել։

«Գրառումներիցս մեկի տակ Մոսկվայում ապրող անդեմ մեկը գրել էր, թե ինչու եմ ոչ թե առաջնագծում, այլ ՖԲ-ում ստատուս եմ գրում։ Ինձ թույլ չտվեցի անցնել կոռեկտության սահմաններն ու արգե լափակեցի նրան։ Բայց յուրաքանչյուրին, ում մոտ էդ հարցը երբևէ առաջացել ա, կպատասխանեմ էս գլխից։ Առաջին օրերին չեմ գնացել, որովհետև սուր վարակիչ հիվանդ էի, ինչը 2 շաբաթով մեկուսացում էր պահանջում։ 2 շաբաթվա ընթացքում կուսակցության մի շարք անդամներով նամակ ենք հղել ՀՀ ՊՆ, առաջարկով, որ մեզ զորակոչեն։

Կանչել են, ծանոթացել, ասել են, որ դրա կարիքը դեռ չկա։ Ես էլ էստեղ նստած փորձում եմ ինչով հնարավոր ա օգտակար լինել մեր հաղթանակին։ Բացարձակ իմաստ չեմ տեսնում պատմել, ամենօրյա հաշվետվություն ներկայացնել դրա մասին։ Էս պահին ամեն ոք անում ա էն, ինչ ինքը կարողանում ա։ Ու ամենաշատն էլ անում են նրանք, որոնք սովորաբար գործն անում են առանց ավելորդ խոսքերի։

Իսկ ընդհանուր առմամբ, խնդրում եմ նման հարցեր չբարձրացնել։ Դրանք հիմա գոյության իրավունք չունեն։ Պատե րազմը դեռ չի ավարտվել ու հայտնի չի, թե երբ կավատվի։ Հայտնի չի, թե ով երբ ա ճակատ գնալու, որ ճակատ ա գնալու, էդ ճակատում իրեն ոնց ա դրսևորելու ու ով ա էնտեղից վերադառնալու, ով՝ չէ։

Կարող ա ստեղծվի մի վիճակ, երբ հնարավորություն չլինի ներողություն խնդրել բարձրաձայանած էդ հիմար հարցի համար։ Յուրաքանչյուրս ապրենք հաղթանակով՝ ամեն մեկս դրան տալով էն, ինչ էս պահին կարող ենք։ Մնացած խոսակցությունները՝ հետո»։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!