«Պատերազմ է, ժողովո՛ւրդ, պատերազմում հրամանները չեն քննարկվում»․ Դավիթ Պատրիկյան

Արմենիա ԲԿ-ի նյարդա- վիրաբուժական բաժնի վարիչ բ․գ․թ․ դոցենտ Դավիթ Պատրիկյանն ազդեցիկ ելույթ է ունեցել։ Մասնագետը հիվանդացել է կորոնավիրուսյան ախտով՝ երկու կողմանի թոքաբորբով, և, գտնվելով ռիսկի խմբում, կարողացել է հաղթահարել այն։ Վաթսունութամյա Պատրիկյանը երկու շաբաթ բուժվել է Ս․ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում՝ երեկ դուրս գրվելով այնտեղից։

«Հիվանդությունը բավականին նամարդ է, գաղթագողի սողոսկում է մարդու օրգանիզմ՝ կատարելով իր չար գործը։ Հարկ է անչափ զգույշ լինել։ Քամահրանքով վերաբերվել այդ ախտին չի կարելի։ Այն արժանի է բավականին լուրջ ուշադրության։ Իհարկե, ուրախալի է՝ երիտասարդների մոտ այն հեշտ է ընթանում, բայց այդ երիտասարդներն ախտը տուն են տեղափոխում՝ վարակելով մեծերին, որոնց բուժումն աշխատատար է, ցավոք սրտի, երբեմն՝ անհնարին։

Ինձ հաջողվեց հաղթահարել այն ու ես ուզում եմ դիմել բոլորին։ Պատերազմ է, ժողովուրդ, պատերազմ է, իսկական պատերազմ, որն ունի իր կանոնները։ Պատերազմում հրամանները չեն քննարկվում, դրանք կատարվում են։ Սա օրենք է։ Ունենք կառավարության որոշումներ, որոնք պետք է կատարենք։ Եթե հենց այս վայրկյանից կատարենք ամենը, երեք շաբաթից կհաղթահարենք այս վիճակը։ Բայց եթե գաղթագողի հարսանիքներ, ավարտական ցերեկույթ- երեկույթներ անցկացնենք, իհարկե, չենք հաղթահարի։ Նման կերպ խանգարվում է պայքարը։

Եկեք հանգիստ թողնենք բժշկությունն ու կառավարությունը, հետևենք որոշումներին, և անպայմնա կհաղթահարենք։ Եկեք մեղավորներ չփնտրենք, այլ կատարենք որոշումները»,- նշել է Պատրիկյանը։

Понравилась статья? Поделиться с друзьями: