Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտկենտրոնի փոխտնօրեն Կարեն Պողոսյանը հետաքրքիր կերպ անդրադարձել է մեր երկիրը պատած կորոնավիրուսյան ախտի արհավիրքին։
Գիշերային մտքերում նա ախտը թշնամի է անվանել ու հեքիաթային կերպով ներկայացրել իրավիճակը։ Ի սկզբանե կորոնավիրուսյան ախտը քամի անվանելով՝ Պողոսյանը շեշտել է՝ մարդկ լուրջ չեն վերաբերվել թշնամուն, որը չար կախարդ կարծես պատեց աշխարհը՝ բոլորին քարացնելով տներում։
Բայց կային խիզախներ, որոնք հագնում էին սպիտակ խալաթներ ու ինքամոռաց, անձնվեր պայքարում՝ մարդկանց քարացած վիճակից վերակենդանացնելու համար։ Պայքարն անհույս էր, բայց սպիտակ խալաթավորները՝ համառ։ Բայց երբ սայլը տեղից շարժվեց, քարացածները կարծեցին՝ թշնամին հեռացել է ու դուրս վազեցին տներից։ Նրանք չէին լսում սպիտակ խալաթավորներին, որոնք անվերջ հորդորում էին հետ գնալ տներով։ Իսկ թշնամին հավաքում էր ուժերն ու․․․
Այսկերպ Պողոսյանը կրկին հորդորում է մնալ տանը, քանզի պայքարը չի ավարտվել։ Նա հանրությանը կոչ է անում միասին պայքարել։