Վարդուհի Վարդանյանի ընկերները մեծ ցավով են մինչև հիմա էլ տանում իրենց սիրելի մտերիմի անժամանակ բացակայությունը։
Նրանք տարիներ շարունակ Վարդուհու որդուն են փորձել թոխանցել այն սերն ու ջերմությունը, որը զգացել ու զգում են Վարդուհու հանդեպ։
Բացի այդ՝ շատերն իրենց ներկայությամբ փորձում են Վարդուհու որդու՝ Ռուբենի սրտում լցնել մոր բացակայությամբ պայմանավորված այն բաց տեղը, որը պետք է լցներ մայրը։ Ռուբենն արդեն քսաներեք տարեկան է։
Ամիսներ առաջ նա կարևոր քայլ էր արել՝ ընտանիք կազմելով իր սիրելիի Մերիի հետ։ Շատ օգտատերեր, համացանցում տեսնելով Մերիի լուսանկարները, միանգամից նկատեցին, որ Մերին բավականին արտահայտիչ նմանություն ունի Վարդուհու հետ։
Հունվարի քսաներեքին ամուսնացած զույգը մեկնել էր ամուսնական ճամփորդության, իսկ հետո պարբերաբար տեղադրել էր հարսանեկան գեղեցիկ արարողությունից կադրեր։
Նախօրեին զույգը վերստին նոր կադրեր է հրապարակել, որոնք մինչ այս չէր հրապարակել։
Կադրերում կան նաև հարսանիքի քավորն ու քավորկինը՝ Սիրուշոն և Լևոնը։