Չինական Սիան քաղաքը պատրաստվում է Գյումրուն բժշկական օգնություն ուղարկել՝ ի պատասխան Գյումրու փետրվար ամսին ուղարկած օգնության

Դեռ փետրվարին, երբ Չինաստանը ծանր օրեր էր ապրում, դժվար ժամանակաշրջան էր երկրում ու առաջ էր եկել բազմաթիվ իրերի, հատկապես բժշկական պարագաների սղություն, շատ երկրներ ու քաղաքներ տարատեսակ հումանիստական աջակցության ծրագրեր իրականացրեցին և օգնեցին Չինաստանին:

Այս համատեքստում Գյումրին նախաձեռնեց մարդասիրական օգնություն: Նա չինական Սիան քաղաք ուղարկեց տասնյակ հազարավոր բժշկական խալաթներ, դիմակներ, ձեռնոցներ, բախիլներ և այլ անհրաժեշտ պարագաներ:

320 կգ տարողությամբ արկղերը Չինաստան էին ուղարկվել արագացված փոստով, իսկ Սիանը մեծ երախտագիտությամբ էր արձագանքել այս հումանիստական նախաձեռնությանը: Նրանք երախտագիտական նամակով շնորհակալություն էին հայտնել օգնության համար:

Օրերս Սիանից օժանդակության, աջակցության հարցում են ուղարկել Գյումրի՝ հետաքրքրվելով, թե քաղաքը բուժական ի՞նչ պարագաների կարիք ունի: Գյումրու քաղաքապետը նրանցից վիրուսի ստուգման թեստեր է ուզել:

Понравилась статья? Поделиться с друзьями: