«Չենք պատրաստվում ամեն օգնության ժամանակ «ստատուս» գրել այդ մասին»․ Սիրուշո

Հրաշք հայուհի երգչուհի Սիրուշոն հուզառատ գրառում է կատարել՝ արցախյան դեպքերի վերաբերյալ։ Նա նշել է՝ հայության համար բարդագույն շրջան է, որին մասնակից են բոլորը։ Սիրուշոն պատասխանել է բոլորին, ովքեր այժմ ժամանակ են գտել իրեն նման հարցեր ուղղելու։

Անդրադառնալով օգնությանը՝ երգչուհին կոշտ է պատասխանել։ Նա նշել է՝ առաջին իսկ օրից օգնում են՝ անելով ամենը, ինչ հնարավոր է, ավելին, քան կարելի է պատկերացնել։ Երգչուհին հավելել է՝ ամեն օգնության վերաբերյալ գրել չեն պատրաստվում։ Անդրադառնալով ամուսնուն՝ Լևոն Քոչարյանին, Սիրուշոն հաստատել է՝ Արցախում է։ Նա ավելացրել է՝ մեկնելուց հարկ չեն համարել գրել, ինչպես նաև չեն սպասել մինչ կանչեն։

Սիրուշոն նշել է՝ անհանգստություւնը, որ իր մեջ է, այնտեղ հարազատներ ունեցողները կհասկանան։ Նա հավելել է՝ իր հարթակներն օգտագործում է աշխարհը տեղեկացնելու նպատակով։ Այլ գրառումների ո՛չ տրամադրություն, ո՛չ ցանկություն չունի։

«Ուժ ու եռանդ մեր բոլոր զինվորներին»,- գրել է նա՝ զետեղելով 2015ին արված Լևոնի հետ լուսանկար։

Понравилась статья? Поделиться с друзьями: