«Ու սարի պես էլ ընկար, հայրենիքն էլ զուսպ սիրող իմ ընկեր․․․» տաղանդաշատ դերասան Հովհաննես Հաջինյանի ծննդյան օրն է

Այսօր տաղանդաշատ դերասան Հովհաննես Հաջինյանի ծննդյան օրն է։ Հովհաննեսը մասնակցել է արցախյան վերջին պшտերազմին։

Հովհաննես Հաջինյանն այն նվիրյալ արտիստներից էր, որին տարավ պшտերազմը։ Դերասան Նիկոլայ Եղիազարյանը Հ․ Հաջինյանի ծննդյան օրվա առիթով գրում է․

«Էնքան ասելիք ու լռելու էնքան մեծ ցանկություն ունեմ, որ բառերս էլ են շփոթվում։ Իմ ախպեր, իմ Հովո, ծնունդդ շնորհավոր։

Ջիգյար Հովոս, Էնքան զուսպ էր մեր հանդեպ ունեցած քո սերը, հավատարմությունը, նվիրվածությունը, որ էդպես էլ մինչեւ վերջ չասեցիր, բայց մենք՝ քեզ կես բառից հասկացողներս, միշտ իմացել ու վստահ ենք եղել, որ սարի պես կանգնած ես մեզ համար։

Ու սարի պես էլ ընկшր, հայրենիքն էլ զուսպ սիրող իմ ընկեր, դարձար թանկ սերմ՝ հողում պահված, որ պիտի կյանք տա մեզ՝ ապրողներիս։

Խոնարհվում եմ մեծ գործիդ առաջ։ Խոնարհվում եմ անվանդ առաջ»,- խոնարհման խոսքերով էլ ավարտել է իր խոսքը Նիկոլայ Եղիազարյանը։

Понравилась статья? Поделиться с друзьями: