Գյումրեցի Նազելին մարտի սկզբից ակամա պայքար է տանում կյանքի համար: Այժմ նրա պայքարը ուժերը վերականգնելու և բնականոն կյանք վերադառնալու համար է:
Արդեն երկրորդ ամիսն է, ինչ Նազենին հիվանդանոցային պայմաններում համառորեն պայքարում է իր լիակատար ապաքինման համար: Մինչ այս նա դեռևս գտնվում էր վերականդանացման բաժանմունքում:
Չնայած ավելի վաղ հայտարարել էին, որ նրա վիճակը բավականին լավ է, սկսել է քայլելու փորձեր անել, նույնիսկ ի վիճակի է եղել ընդունել եղբորը, բայց աղջնակը շարունակում էր նման վերակենդանացման բաժանմունքում:
Նազելիի վիճակն այժմ այնքան է լավացել, որ նրան արդեն հիվանդասենյակ տեղափոխելու որոշում է կայացվել:
Աղջնակի ապաքինման և հիվանդասենյակ փոխադրվելու մասին տեղեկությունը լրատվամիջոցներին տեղակացրել է հիվանդանոցի մամլո քարտուղար Գ. Դերձյանը, ով պարբերաբար տեղեկացնում է աղջնակի առողջական վիճակի մասին:
Դեռևս նոր տեղեկություն չկա աղջնակի ճակատագրի և նրա բնակության հետագա ծրագրերի մասին: