Ուշադրություն․ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ հրաժարականի դիմում է ներկայացրել Պաշպանության նախարարության ղեկավարը՝ Վաղարշակ Հարությունյանը։ Ինչպես շատերը կհիշեն, նա իր պաշտոնում նշանակվել էր ուղիղ ութ ամիս առաջ՝ նոյեմբեր ամսի հենց այս օրը՝ քսանին։

Նախարարի հրաժարականի մասին տեղեկությունը լրատվամիջոցներին փոխանցվել է հենց նախարարության մամլո ծառայությունից։ Նա հրաժեշտի հանդիպում է ունեցել գործընկերների հետ։

Նշենք, որ Վաղարշակ Հարությունյանը ծնունով Ախալքալաքից է, այս տարվա ապրիլի քսանութին լրացել է նրա վաթսունհինգ տարին։ Նա տարբեր տարիներին տարբեր բարձր ու պատասխանատու պաշտոններ է ստանձնել։

1999 թվականից մեկ տարի ժամանակահատվածով նույնպես Վ․ Հարությունյանը ՊՆ ղեկավարն է եղել, իսկ 2002 թվականին Ռ․ Քոչարյանի կողմից զրկվել է զինվորական աստիճանից, որը սակայն հետագայում վերականգնվել է 2019 թվականին։

 

Վ․ Հարությունյանը նախորդ տարվա օգոստոսից վարչապետի գլխավոր խորհրդականներից է եղել, իսկ նոյեմբերի 20-ից՝ Պաշտպանության նախարար։Իր գործունեության համար Վ․ Հարությունյանն արժանացել է բարձրագույն կոչումների ու պարգևների։

Понравилась статья? Поделиться с друзьями: