«Ուշադրություն․ կա ցրտահարության վտանգ»․ Գագիկ Սուրենյան

ԱԻՆ հիդրոմետ ծառայության պետ Գագիկ Սուրենյանը կարևոր տեղեկություն է հայտնել՝ նշելով երկրի հովտային և նախալեռնային շրջաններում կա ցրտահարության վտանգ։ Նրա խոսքով ամսի յոթից ինը Սյունիքում, Տավուշում ու Արցախում ակնկալվում է 2-3աստիճան ցուրտ, ինչը հողի մակերեսին կլինի 4-5աստիճան։

Ապրիլի 8-9ին Արարատյան դաշտում կլինի մինչև 1աստիճան ցուրտ, իսկ հողի վրա՝ 2-3աստիճան։ Սուրենյանը հորդորում է ծածկել ջերմոցները և ջեռուցում ապահովել։

Ապրիլի 6-7ին և 11ին շատ շրջաններում, ամսի 8ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում տեղումներ կլինեն, իսկ ամսի 7-8ին լեռնային հատվածներում ձյուն կգա։ Քամին էլ թույլ չի լինի՝ 3-8մ/վ ուժգնությամբ կփչի, իսկ որոշ հավածներում՝ 15-20մ/վ։

Ընդհանուր եղանակը կցրտի․ ամսի 7-8ին կնվազի 6-8աստիճանով, իսկ լոռնային մասերում՝ 12-15աստիճանով։ Սուրենյանը խնդրեց այս տեղեկությունը տարածել, որ մարդիկ միջոցառումները կատարեն՝ բերքը փրկելու համար։ Իրապես, անչափ կարևոր է այս հորդորին ականջալուր լինել ու ճիշտ քայլերով գործել՝ բերքը չվնասելու համար։

Понравилась статья? Поделиться с друзьями: