Կորոնավիրուսյան ախտով պատված մեր երկրում նաև լավ լուրերի տեղ կա․ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելլիքս Ցոլակյանը շատ լավ լուր է հայտնել։ Նա նշել է՝ այսուհետ 911 կարելի է զանգահարել նաև բուժխորհրդատվություն ստանալու համար, ինչն անվճար է լինելու։ Բժիշկների թիվն այդ նպատակով կրկնապատկվել է։
Բացի այդ, այս անկայուն վիճակում խնդիրներ են առաջանում նաև հոգեբանական տեսանկյունից։ Այդ դեպքերում նույնպես հարկ է զանգահարել ԱԻՆ, որտեղ հոգեբանները կօգնեն իրենց խորհուրդներով։
Օրվա ցանկացած պահին զանգահարեք 060712444, 010360684 հեռախոսահամարներով, եթե աջակցության կարիք ունեք։ Եթե ցանկանում եք տեսակապով շփվել, կարող եք անել դա Վայբերով՝ +37441911006 հեռախոսահամարով։
Ցոլակյանը հայտնել է՝ կարևորը տանը մնալն է, իսկ մյուս խնդիրները կլուծի 911 փրկության հեռախոսահամարը։ Նա բոլորին խիղճ ու խաղաղություն է մաղթել՝ ակնարկելով հետևողական լինեն կանոններին ու պահպանել դրանք պատշաճ կերպով։ Միայն այդկերպ հնարավոր կլինի դուրս գալ այս դժոխային վիճակից։