Ուշադրությո՛ւն բոլոր դիմորդներին․ Արայիկ Հարությունյան

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հրավիրում է բոլորի ուշադրությունը։ Քանզի ընդունելության քննությունները կայանալու են արտակարգ ռեժիմով և գեթ մեկ քննաստուգարքն անհրաժեշտ կլինի մուտք գործելու գիտելիքների նոր աշխարհ՝ բուհ։

Նախարարի խոսքով՝ հարկ է հրաժարվել ծնողներով ու մտերիմներով քննակ․ կենտրոններ գնալուց։ Այդ պատճառով խստիվ վերահսկվելու են քնն․ կենտրոնների մոտ ավտոմեքենաների կայանումն ու կուտակումները։

Հարությունյանը կոչ է արել դիմորդներին ու ընտանիքի անդամներին ինքնամեկուսանալ՝ պահպանելով կանոնները՝ մինչ քննության օրը, որպեսզի քննությանը մասնակցեն։ Նախարարի խոսքով՝ սա հարկադիր պայման է, քանզի քննությունները կայանում են մարդաշատ պայմաններում։ Դիմորդները լինելու են դիմակներով և ձեռնոցներով, անպայման ջերմությունն է չափվելու, նոր մտնելու են քննակենտրոն։

Եթե կան բալիկներ, ովքեր ունեն մշտական ջերմություն կամ ջերմտատանումներ, հարկ է բժշկի թղթով ներկայանան, որտեղ զետեղված կլինի պատճառը։ Սա իրապես անչափ կարևոր նախապայման է այս պարագայում՝ համավարակային այս ծանր իրավիճակում։

Понравилась статья? Поделиться с друзьями: