Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն անչափ կարևոր տեղեկություն է հայտնել բոլորին։ Այս օրերին հարկ է պահպանել անվտանգությունը՝ բոլոր առումներով։ Նա ցանկացել է երկու խոսքով խոսել զանգերի մասին։
Նրա խոսքով՝ այսօր անգամ Երևանում բջջայինով խոսելն անվտանգ չէ, քանզի հնարավոր է թուրքական տարածքից գաղտնալսվի։ Իհարկե, առօրեական խոսակցությունները հանգիստ կարելի է շարունակել, այն էլ որքան շատ, այդքան լավ։
Սակայն պետք է քաջ գիտակցել՝ առաջին գծից, անվտանգությունից և նման այլ թեմաների վերաբերյալ խոսակցությունները հեռախոսով չվարել։ Դրա համար հարկ է օգտագործել Վոթզափ, Սիգնալ, Տելեգրամ, թեկուզ ֆեյսբուքյան մեսենջերի զանգ։ Բայց, միևնույնն է, չարժե շատ տարածվել։
Մեդիափորձագետը քաջ գիտակցում է իրավիճակի ողջ լրջությունը և կոչ է անում հետևել իր հայտարարությանը։ Հարկ է այս պայմաններում, իրապես, զգույշ լինել և պահպանել զգոնություն՝ անվտանգության կանոնների պահպանմամբ։ Թող խաղաղ երկինք լինի մեր հայրենիքում։