Ուշադրությո՛ւն․ ծխախոտ և սուրճ՝ սահմանապահներին․ Աղաս Մանուկյանի կոչը

Հումորիստ և դերասան Աղաս Մանուկյանը նոր նախաձեռնություն ունի։ Նա ցանկանում էր ինքնակամ սահման մեկնել, սակայն զինկոմիսարիատում նշել են՝ դրա կարիքը չկա։ Սակայն սահմանային իրավիճակին հաջակցություն նոր միտք է հղացրել՝ օգնել մեր տղաներին գիշերային հերթապահությունն ավելի թեթև անցկացնելու համար։

Նա իր ընկերների համար մեծ թվով ծխախոտ և սուրճ է հավաքագրում՝ Տավուշ ուղարկելու համար։ Ինչու հենց դրանք, քանզի, թեև կառավարությունն ամեն ինչով ապահովում է, բայց քանի որ տղաներն ամբողջ գիշեր արթուն են մնում, ունեն ծխախոտի և սուրճի կարիք։

Ովքեր ցանկանում են, կարող են կապ հաստատել Աղասի հետ և իրենց լուման ներդնել այդ գործի մեջ։ Սուրճն ու ծխախոտը կուղարկեն կիրակի կամ երկուշաբթի։

Ավելի ուշ Աղասը նշել է՝ շատերն են միացել նախաձեռնությանը։ Նաև ցանկացողներ կան, որ գումար են ցանկանում փոխանցել, սակայն Մանուկյանը խնդրել է միայն ապրանք բերել։ Թող գումարը փոխանցեն իրենց մտերիմներին, որոնք էլ ապրանքը կփոխանցեն մեզ։

Понравилась статья? Поделиться с друзьями: