Ուշադի՛ր, Գագիկ Սուրենյանն զգուշացնում է․․․

ԱԻՆ հիդրոմետի պետ Գագիկ Սուրենյանը, հրավիրելով բոլորի ուշադրությունը, զգուշացնում է՝ մայիսի քսաներեքից քսանհինգը, հիմնականում կեսօրից սկսած, քամին է ուժեղանալու մինչև քսանհինգ-երեսուն մ/վ, որոշ բնակության վայրերում՝ երեսունից երեսունհինգ մ/վ արագությամբ։

Այս քամին համարվում է օդերևութաբանական վտանգավոր երևույթ։ Մայիսի քսանչորսից քսանհինգը երևանյան ողջ տարածքում և Արարատյան դաշտում քամու մաքսիմալ արագությունը կլինի քսանից քսաներկու մ/վ։


Անչափ կարևոր է ուշադիր լինել այս հայտարարությանը, քանզի Սուրենյանը երբեք դատարկ տեղը չէր ասի։ Հաշվի առնելով երեկվա Գյումրվա ու երևանյան որոշ շրջանների ավերածությունները, ծառերի արմատախիլ լինելն ու կոտրվելը, խորհուրդ է տրվում տանը նստել՝ հնարավորինս զերծ մնալով բացօթյա զբոսանքներից։

Դրանք իրապես վտանգավոր են, քանզի երևանյան մի շարք տարածքներում երեկ կտուրներ են փլուզվել, ծառերը կոտրվել են կայանված ավտոմեքենաների վրա, այլ արտակարգ իրադարձություններ են տեղի ունեցել։ Զգույշ եղեք։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!