«Ունեցել ենք ակտիվ դեպքերի նվազում»․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է՝ այսօր վորոնավիրուսյան ախտով տառապողների հաստատված դեպքերի թիվը 47 է։ Երեկ արվել է 1003 հետազոտություն և բուժվածների թիվը 121 է։ Այս պահին բուժվում է 705 մարդ, մեկ օրվա մեջ դուրս է գրվել 75 մարդ։ Ցավոք, գրանցվել է նաև մահվան դեպք։

Հիշեցնենք՝ երեկ վարչապետն ուղերձով դիմել է հանրությանը՝ ներկայացնելով, թե ինչ է արդեն իսկ արվել այս շրջանում, ու ինչ դեռևս պետք է արվի՝ կորոնավիրուսյան ախտը հաղթահարելու համար։ Վարչապետը կարևորել է հանրային մտածելակերպ փոփոխությունը և ռեֆլեքսային մտածելակերպի վրա կենտրոնանալը։

Փաշինյանը նաև հորդորել է պահպանել անվտանգության կանոնները․ հիգիենա և սոցտարածություն պահպանելով հնարավոր է չվարակվել ու չվարակել։ Պետք է մտածել դիմացինի, հատկապես քրոնիկ հիվանդությունների մարդկանց ու տարեցների մասին, ովքեր առավել խոցելի են կորոնավիրուսյան ախտի նկատմամբ։

Ամեն դեպքում, վարչապետը լիահույս է՝ կորոնավիրուսը կհաղթահարվի՝ կրկնակի զգոն լինելու դեպքում։

Понравилась статья? Поделиться с друзьями: