Չինական Ուհան քաղաքը, որ արդեն ամիսներ է, համառորեն պայքարում է մահացու վիրուսի դեմ, այսօր աշխարհին լավ նորություն ունի: Ուհանից տարածվել է տեսանկարահանում, որտեղ երևում է, թե ինչես են հիվանդանոցի աստիճաններին կանգնած բժիշկները հանում իրենց բժշկական դիմակները՝ ազդարարելով վարակակիրների չլինելու մասին:
Քաղաքը տեխնիկական և մասնագիտական բոլոր միջոցները ձեռնարկել էր վիրուսի հաղթահարման համար: Դեռևս դեկտեմբերին լրատվամիջոցներն այս քաղաքից ազդարարեցին, որ աշխարհին վտանգավոր վիրուս է սպասվում:
Չինացի բժիշկների մասին բազմաթիվ տեսանյութեր պատրաստվեցին այս ընթացքում, որտեղ երևում էր, թե ինչպես են նրանք գիշեր ու զօր համառ պայքար տանում այս համաճարակի դեմ: Եղել են օրեր, որ նրանք գիշերել են հիվանդանոցներում, քնել են հատակին կամ աթոռներին:
Այս ամենով հանդերձ, աշխարհը դեռ շարունակում է համառորեն պայքարել այս հիվանդության դեմ. այն նորանոր տարածաշրջաններ է նվաճում՝ չխնայելով հայտնի ու անհայտ անձանց: Տեսանյութը հուսադրող է այնքանով, որ հիվանդությունը հաղթահարելի է և մոտ ապագակում իրենց դիմակները հանելու հնարավորություն կունենան նաև մյուս քաղաքների ու երկրների բժիշկները:
Առանց խուճապի, համախմբված ու միասին մենք էլ կհաղթահարենք աշխարհին բաժին հասած այս փորձությունը !!!Ուհանում բժիշկները հանեցին դիմակները, վարակակիրներ այլևս չկան։Բոլոր վարակակիրներին ապաքինվել ու դուրս են գրվել հիվանդանոցներից: Վերջին ժամանակավոր բուժկենտրոնի փակումից հետո չինացի բժիշկները հանդիսավորությամբ հանել են բժշկական դիմակները՝ ազդարարելով հիվանդությունը հաղթահարելու մասին:
Опубликовано Արմեն Մուրադյան/ Armen Muradyan Четверг, 12 марта 2020 г.